ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մասնավոր այցով​ մեկնել է​ Ռուսաստան

28-11-2020 14:15:45   | Ռուսաստան  |  Մամլո հաղորդագրություն
 
ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Հանրապետության​ նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 28-ին ​մասնավոր այցով​ մեկնել է​ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա։ ​
 
«Շարունակելով քննարկումները սփյուռքի հայկական համայնքների հետ՝ նախագահ​ Սարգսյանը հանդիպում կունենա Ռուսաստանի հայ համայնքի և համայնքային կառույցների մի շարք ներկայացուցիչների հետ, որի ընթացքում կանդրադառնա նաև Արցախի շուրջ վերջին զարգացումներին և Հայաստանում ստեղծված իրավիճակին»,- ասված է հաղորդագրությունում:
 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media