Արաբկիր վարչական շրջանի բազմաբնակարան շենքերում կտեղադրվեն արևային մարտկոցներ

16-01-2021 11:30:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 
Երևանի Արաբկիր վարչական շրջանից հայտնում են, որ «ԵՄ-ն՝ Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի շրջանակում արևային ֆոտովոլտային կայաններ կտեղադրվեն նաև վարչական շրջանի բազմաբնակարան շենքերի տանիքներին:
 
Արդեն իսկ մեկնարկած աշխատանքներին զուգահեռ կիրականացվեն նաև ներշենքային և բակային տարածքների լուսավորության համակարգերի տեղադրման շինարարական աշխատանքներ: Այս պահին ծրագրում ներառված են Արաբկիր վարչական շրջանի հետևյալ հասցեները.
 
Խաչատրյան 26/1
Տիգրանյան 19/1
Մամիկոնյանց 36/2
Արաբկիր 19 փողոց, 4 շենք
 
 
 
 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media