Գյուղապահովագրության փորձնական ծրագիրն արդյունավետ է եղել գյուղացիական տնտեսությունների համար

16-01-2021 13:44:09   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 
Անցած տարի մեկնարկած գյուղապահովագրության փորձնական ծրագիրը արդյունավետ է եղել գյուղացիական տնտեսությունների համար:
 
Ապահովագրական ընկերությունները 1500 պայմանագիր են կնքել: Ապահովագրվել է 2500 հեկտար այգի: Ապահովագրավճարների 50-ից 60 տոկոսը սուբսիդավորել է կառավարությունը:
 
Ապահովագրությունն այս տարի ևս կշարունակվի: Այս տարի, սակայն, կառավարությունը նախատեսել է ընդլայնել ապահովագրվող մարզերի ու մշակաբույսերի թիվը:
 
Ըստ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանի՝ շուտով պայմանագրեր կկնքվեն ապահովագրական ընկերությունների հետ:
 
«Շատ ֆերմերներ մտավախություններ ունեին, թե արդյոք արդարացի կլինի վնասի գնահատումը, և ուրախությամբ եմ նշում, որ մենք չունենք դժգոհ ֆերմերներ: Եվ այդ հանգամանքը կստիպի, որ 2021 թ. ավելի մեծ թվով ֆերմերներ ընդգրկվեն այս ապահովագրության ծրագրում, քանի որ ապահովագրության ծրագրի շրջանակներում Կառավարությունը 50 տոկոսով սուբսիդավորում է ապահովագրավճարը»,- ասել է Խոջոյանը: 
 
 
 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media