Պայթյունի ձայնն ուժեղ է լինելու. ռազմամթերքի վնասազերծում Արցախում
23-01-2021 13:15:32 | Արցախ (ԼՂՀ) | Հասարակություն
23-01-2021 13:15:32 | Արցախ (ԼՂՀ) | Հասարակություն
ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր չպայթած և վտանգ ներկայացնող ռազմամթերքի վնասազերծում է նախատեսվում Մարտունու շրջանի Սպիտակաշեն և Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների մերձակայքում:
«Պայթյունի ձայնն ուժեղ է լինելու, լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել:
Պարզաբանումների և լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել Մարտունու և Ասկերանի արտակարգ իրավիճակների պետական ծառայության շրջանային բաժինների 911 ահազանգման կենտրոն»:
ԱՀ ԱԻՊԾ
Նոյյան տապան
- Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից