Mezzo-ն շնորհավորում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին հոբելյանի առթիվ (տեսանյութ)

23-01-2021 13:55:23   | Հայաստան  |  Հասարակություն
 
 
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 15-ամյա հոբելյանի առթիվ հեղինակավոր Mezzo TV-ն պատրաստել  է շնորհավորական տեսանյութ։ Mezzo-ն շեշտում է, որ նվագախմբի 15 տարիները լի են եղել քրտնաջան աշխատանքով և ձեռքբերումներով, կայուն գործընկերությամբ, մեծ ծրագրերով և համերգային շրջագայություններով, համարձակ ձեռնարկներով և նորամուծություններով։ 
 
Նշենք, որ դասական երաժշտության ամենահայտնի հարթակներից մեկի՝ Mezzo-ի եթերում բազմիցս հեռարձակվել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարումները։ 
 
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը 15-ամյակը կնշի հունվարի 25-ին։
 
Նվագախմբին նվիրված Mezzo-ի տեսանյութը ստորև
 
 
 


Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media