Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 58 նոր դեպք, առողջացել է 224, մահացել 10 քաղաքացի

25-01-2021 11:07:16   | Հայաստան  |  Հասարակություն
Հունվարի 25-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 166094 դեպք, որոնցից 154932-ը` առողջացած, 3047-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7362 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 637544 թեստավորում:
 
Այսպիսով` երեկ կատարվել է 779 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 58 նոր դեպք: Ունենք 224 առողջացած և մահվան 8 դեպք:
 
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 753 է:
 
 
 
 
 
 
 


Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media