Այսօր Կարեն Ջալավյանի (Քյոխի) ծննդյան օրն է
25-01-2021 11:51:44 | Արցախ (ԼՂՀ) | Հասարակություն
25-01-2021 11:51:44 | Արցախ (ԼՂՀ) | Հասարակություն
Կարեն Աղասու Ջալավյան (Քյոխը) ծնվել է 1971 թվականի Հունվարի 25-ին։
Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի գնդապետ է, «Եղնիկներ» զորամասի հրամանատար Արցախի հերոս։
2015 թվականին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Կարեն Ջալավյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով։
2016 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։
2020 թվականի հոկտեմբերի 1-ին, Հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Կարեն Ջալավյանը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից պարգևատրվել է Արցախի բարձրագույն պետական կոչման՝ Արցախի հերոսի։
Կարեն Ջալավյանը մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին, 2016 թվականի ապրիլյան պատերազմին, ինչպես նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված Արցախյան երկրորդ պատերազմին։
Նոյյան տապան
- Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից