Տիրան Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի

17-04-2021 15:57:38   | Հայաստան  |  Իրավունք
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի։
 
Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Տիրան Խաչատրյանը պահանջում է ճանաչել  Արշակ Կարապետյանին իրավունքի ուժով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին նշանակելու իրավահարաբերության բացակայությունը։
 
Դատական հայցը մակագրվել է դատավոր Հրաչ Այվազյանին ապրիլի 16-ին։ 
 


Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media