Ում մենք չենք կարողացել դատել, դուք ինքներդ կարող եք ձեր քվեարկությամբ դատել. Նիկոլ Փաշինյան

17-04-2021 16:30:04   | Հայաստան  |  Քաղաքական
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի մարզ կատարած այցելության ժամանակ անդրադարձել է այն հարցին, թե  պատերազմի օրերին չաշխատեց հայ-ռուսական դաշինքի վրա հիմնված մեր անվտանգային համակարգը։ «Նոյյան Տապան»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Փաշինյանը, մասնավորապես, նշեց. «Այսօր ասում են` այդ ո՞նց է, որ Շուռնուխից արևելք ադրբեջանցիներ են կանգնած: Շատ պարզ պատճառով, որովհետև 2010 թվականին Հայաստանում ընդունվել է Վարչատարածքային բաժանման մասին օրենքը, որտեղ գրված է՝ Շուռնուխից արևելք Ադրբեջանի Հանրապետությունն է: 
 
Ասում են՝ ո՞նց է, որ Սոթքից այն կողմ ադրբեջանցիներն են եկել, կանգնել: Այն պատճառով, որ 2010 թվականի Վարչատարածքային բաժանման մասին օրենքով Հայաստանի Հանրապետությունը գրել է, որ Հայաստանի սահմանն ավարտվում է Սոթքում, և դրանից հետո Ադրբեջանի Հանրապետությունն է»:
 
Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև այն մասին, որ հեղափոխությունից հետո իրենք ընտրել էին «ոչ վենդետաներին» սկզբունքը, և, ըստ նրա, Հայաստանում այսօր 3-րդ հանրապետության պատմության ամենաքիչ կալանավորված և դատապարտված անձինք են: «Այսինքն` Հայաստանի բանտերում երբեք ավելի քիչ մարդ չի եղել, որքան այսօր: Սա նշանակում է՝ ոչ բոլոր մեղավորներն են այսօր բանտարկված, այսօր անմեղները բանտում չեն: Մարդիկ շատ արդար հարց են բարձրացնում, ասում` այ էս ինչին չկարողացաք դատել։ Առաջիկայում լինելու են խորհրդարանական ընտրություններ, ում որ մենք չենք կարողացել դատել, դուք ինքներդ կարող եք ձեր քվեարկությամբ դատել: Դա էլ է դատ: Ում ձեր կարծիքով մենք պիտի դատեինք ու չէինք կարողացել դատել, ուշանում է դա, հունիսի 20-ին ձեզանից յուրաքանչյուրը կարող է դատել: Մեզ էլ կարող եք դատել, մյուսներին էլ կարող եք դատել: Ես համոզված եմ, որ հայ ժողովուրդն արդար կդատի»,- ասաց նա:
 
 
 
 
 


Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media