Բայդենը քննադատում է Թեհրանի՝ ուրանի հարստացման ծավալները մեծացնելու որոշումը

17-04-2021 17:20:38   | ԱՄՆ  |  Միջազգային
Թեհրանի կողմից ուրանի հարստացման ծավալների մինչև 60 տոկոս ընդլայնումը «չի նպաստում Իրանի և միջազգային հանրության միջև հարաբերությունների կարգավորմանը», ուրբաթ երեկոյան Վաշինգտոնում Ճապոնիայի վարչապետի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը։ 
 
«Մենք չենք պաշտպանում այդ քայլը և չենք կարծում, որ ուրանի հարստացման ծավալների աճը որևէ առումով կարող է օգտակար լինել։ Մյուս կողմից այն հանգամանքը, որ Իրանը շարունակում է բանակցել մեզ հետ, մեր գործընկերների հետ, դրական երևույթ է։ Ինչ վերաբերում է այդ բանակցությունների արդյունքներին, ապա դրա մասին խոսելը կարծում եմ` դեռ շատ վաղ է», - հայտարարում էր Բայդենը։
 
Ուրանի հարստացման ծավալների կտրուկ ավելացման մասին Իրանի իշխանությունները հայտարարեցին նախորդ շաբաթ՝ Նաթանզի միջուկային կենտրոնում տեղի ունեցած վթարից հետո։ Պաշտոնական Թեհրանի պնդմամբ` այդ վթարը տեղի էր ունեցել ահաբեկչական հարձակման հետևանքով, որի թիկունքում, ըստ իրանական իշխանությունների, Իսրայելի հատուկ ծառայություններն էին։
 
 
 
 


Նոյյան տապան   -   Միջազգային
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media