Ֆիզուլիում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն
17-04-2021 19:50:19 | Արցախ (ԼՂՀ) | Մամլո հաղորդագրություն
17-04-2021 19:50:19 | Արցախ (ԼՂՀ) | Մամլո հաղորդագրություն
Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն, հայտնում է Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Արցախի փրկարարները հայ զինծառայողի (կամավոր կամ պահեստազորային) աճյունը տարհանել և փոխանցել են Ստեփանակերտի դատաբժշկական փորձաքննության պահպանության բյուրո, որից հետո նրա ինքնությունը պարզելու նպատակով կտեղափոխվի Հայաստան։
Այսպիսով, ռազմագործողությունների դադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել կամ հայկական կողմին է փոխանցվել ընդհանուր 1543 աճյուն:
Նոյյան տապան
- Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից