Առաջին դասարանցիների առցանց հայտագրման հաջորդական քայլերը և ժամկետները



04-05-2021 13:02:52   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Այն ծնողները, որոնց երեխաները պետք է հաճախեն 1-ին դասարան, իրենց անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը կարող են ստուգել՝ մուտք գործելով stugum.emis.am կայք։
 
Հունիսի 1-ից՝ ժամը 9։00-ից սկսած, hayt.emis.am կայքում կմեկնարկի բուն հայտագրման գործընթացը՝ ըստ սահմանված առաջնահերթության։
 
Հունիսի 1-10-ն ընկած ժամանակահատվածում կհերթագրվեն հետևյալ հայտատուները՝
1-ին դասարան գնացող երեխայի ծնողներից մեկը տվյալ դպրոցի աշխատակից է,
1-ին դասարան գնացող երեխան ունի տվյալ դպրոցում արդեն սովորող հարազատ քույր կամ եղբայր:
 
Հունիսի 11-ից՝ ժամը 9։00-ից սկսած, կկարողանան գրանցվել նրանք, ովքեր չեն համապատասխանում վերոնշյալ երկու կետերին:
 
Մանրամասները՝ https://escs.am/am/news/8496
 
ՀՀ ԿԳՄՍՆ
 
 
 
 
 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media