Նախագահը «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենի հետ քննարկել է Սյունիքում ծրագրերի հնարավորությունը

04-05-2021 21:21:20   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 4-ին ընդունել է հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանին:
 
Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, հիմնադրամի գործադիր տնօրենը նախագահ Սարգսյանին ներկայացրել է ներկայումս իրականացվող ծրագրերը, ինչպես նաև առաջիկա աշխատանքները:
 
Նախագահ Սարգսյանն անդրադարձել է վերջերս Սյունիքի մարզ կատարած իր աշխատանքային այցին և մարզի բնակչության կողմից բարձրացված խնդիրներին: Նա մասնավորապես կարևորել է մարզի սահմանամերձ համայնքների, բնակչության կենցաղային, սոցիալ-տնտեսական կարիքների բավարարմանն ուղղված ծրագրերի իրականացումը և դրանցում հիմնադրամի հնարավոր ներգրավվածությունը:
 
 
 
 
 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media