Արցախում ամբողջությամբ մեկնարկել է (COVID-19)-ի դեմ պատվաստման գործընթացը

04-05-2021 21:58:53   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն
Արցախի Հանրապետությունում շարունակվում է իրականացվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19)-ի դեմ կանխարգելիչ պատվաստումների գործընթացը, տեղեկանում ենք ԱՀ առողջապահության նախարարությունից: Այսօր ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանն այցելել է ենթակա բուժահասատատություններ և հետևել պատվաստումների ընթացքին: ՌԴ խաղաղապահ ուժերի կողմից Արցախին տրամադրվել է «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին մեծ խմբաքանակը՝ 15,000 չափաբաժին, որով կպատվաստվեն 7500 քաղաքացի: Ընդհանուր առմամբ պատվաստվել է 89 քաղաքացի, որից 74-ը՝ այսօր քաղաք Ստեփանակերտում: Պատվաստումների իրականացման արդյունքում կունենանք կորոնավիրուսի հետևանքով ծանր հիվանդության նվազում և մահացության դեպքերի բացառում: Առաջին փուլում ընդգրկված են 65 տարեկան և բարձր տարիքի, 16-64 տարեկան խրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, սոցիալական պաշտպանության հաստատությունների բնակիչները և աշխատակիցները, բուժաշխատողները, իսկ երկրորդ փուլում՝ ուսուցիչները, ոստիկանության և այլ պետական համակարգերի աշխատակիցները: Պատվաստումները կամավոր հիմքով են իրականացվում, բայց քաղաքացիները պետք է իրազեկված լինեն, որ կորոնավիրուսի կանխարգելման դեմ սա լուրջ պատվաստանյութ է: Նախկինում կորոնավիրուսային վարակ տարած անձինք ևս կարող են պատվաստվել: Պատվաստումները իրականացվում են երկու դեղաչափով 21 օր ընդմիջումով: Այնուհետև քաղաքացիներին տրվում է նոր կորոնավիրուսային վարակի դեմ կանխարգելիչ պատվաստումների հավաստագիր, որում նշվում են պատվաստանյութի առաջին և երկրորդ չափաբաժինների ներարկման ժամկետները և անձնական տվյալներ:
 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media