Սեմինար-դասընթաց ՊՆ ռազմական ոստիկանության անձնակազմի համար. մարդկանց թրաֆիքինգի, շահագործման, ինչպես նաև հարկադիր աշխատանքի վերաբերյալ

05-05-2021 10:13:31   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 
Հայաստանի Հանրապետությունում 2020-2022թթ. ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման Ազգային ծրագրով նախատեսված գործողությունների ծրագրի շրջանակներում, ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի նախաձեռնությամբ ՊՆ ռազմական ոստիկանության անձնակազմի համար, մայիսի 4-ին անցկացվել է սեմինար-դասընթաց:
 
Մարդկանց թրաֆիքինգի, աշխա¬տանքային շահագործման, հարկադիր աշխատանքի առանձնահատ-կությունների և օրենսդրության վերաբերյալ դասընթացը վարել է ՀՀ-ում թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի անդամ, թրաֆիքինգի հարցերով միջազգային և ազգային փորձագետ, իրավաբանական գիտությունների դոկտոր Դավիթ Թումասյանը:
 
Դասընթացի անցկացման նպատակն էր մարդկանց թրաֆիքինգի, շահագործման, ինչպես նաև հարկադիր աշխատանքի վերաբերյալ անձնակազմի իրազեկվածության բարձրացումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև զինված ուժերում հարկադիր աշխատանքի ռիսկերի, դրանց առնչվող դեպքերի և իրավիճակների, պատճառահետևանքային կապի բացահայտման, ինչպես նաև կանխարգելիչ գործողությունների իրականացման հարցեր:  
 
ՀՀ ՊՆ
 
 
 
 

Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media