Հովհաննես Մարտիրոսյանի և Մարատ Գրիգորյանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

05-05-2021 11:01:41   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 
Ս.թ. մայիսի 5-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանի և Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան  Մարատ Գրիգորյանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։
 
Հուշագրի նպատակն է ապահովել անհրաժեշտ համագործակցություն Ֆակուլտետի փորձագետների, հետազոտողների, ուսանողների և պետական կառավարման ոլորտում Տեսչական մարմնի միջև՝ աջակցելով Տեսչական մարմնի գործունեությանը և նպաստելով ուսանողների գործնական հմտությունների ու կարողությունների զարգացմանը:
 
Համագործակցության շրջանակում ընդգրկված են ուսումնական,  արտադրական և նախաավարտական պրակտիկաների անցկացումը, նաև փորձի երկկողմանի  փոխանակումը, այդ թվում՝ վերապատրաստումները, հետազոտությունների արդյունքների տրամադրումը, լաբորատոր փորձաքննությունների համատեղ իրականացումը և այլն։
 
Ֆակուլտետի մասնագիտական ներուժը և Տեսչական մարմնի գործունեության ընթացքում կուտակված փորձն ու կարողությունը, հիմքեր կստեղծեն գործնական կիրառման արդյունավետության բարձրացման, համակարգը երիտասարդ մասնագետներով համալրման համար։
 
 
 
 

Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media