Ըստ Զարուհի Փոստանջյանի՝ Նիկոլ Փաշինյանը ստել է, ասելով, թե որդին մասնակցել է 44-օրյա պատերազմին

05-05-2021 16:46:31   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան Զարուհի Փոստանջյանը հայտարարություն է տարածել՝ հարցեր առաջադրելով վաչապետի պաշտանակատար Նիկոլ Փաշինյանին: Ինչպես տեղեկացնում են «Երկիր Ծիրանի» կուսակցությունից, հայտարարության մեջ նշվում է. 
 
«Նախկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2021 թվականի ապրիլի 3-ին ՀՀ ազգային ժողովում ելույթի ժամանակ հնչեցրել է հետևյալ միտքը, իր որդին՝ Աշոտիկը (Աշոտ Փաշինյանը), 44-օրյա պատերազմի ժամանակ իբրև կամավոր զորակոչվել և մասնակցել է առաջնագծում ռազմական գործողություններին: Ռազմական գործողությունների ժամանակ գտնվել է ինչ-որ «խրամատաբջիջում» ևս մեկ զինծառայողի հետ, որը այդ ժամանակ զոհվել է, իսկ Աշոտիկը մնացել է ողջ՝ առանց որևէ քերծվածք ստանալու:
 
Հաշվի առնելով այն իրողությունը, որ նախկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս ստել է` խոստացել է լինել անկեղծ և ճշմարիտ, սակայն գործել է իր այդ խոստմանը հակառակ: Հիմք ընդունելով այն բոլոր ապացույցները, որոնք հրապարակվել են 44-օրյա պատերազմի ժամանակ Աշոտիկի (Աշոտ Փաշինյանի) Արցախում գտնվելու վերաբերյալ, որոնք փաստում են, որ նա առաջնագծում`«խրամատաբջիջում» չի եղել: Հիմք ընդունելով նաև առկա պահանջը ևս մեկ անգամ հաստատելու, որ նախկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայն իր սովորության ստել է, ներկայացնում եմ հետևյալ հարցերը և պատասխանները. 
 
1. Հարց` երբ և ի՞նչ իրավական հիմքով` հրամանի հիման վրա է, Աշոտիկը (Աշոտ Փաշինյանը) գտնվել առաջնագծում՝ «խրամատաբջիջում»: 
-Պատասխան- նման իրավական հիմք գույություն չունի: 
 
2. Հարց` երբ և ի՞նչ իրավական հիմքով է` հրամանի հիման վրա է, Աշոտիկը (Աշոտ Փաշինյանը) զորացրվել ռազմաճակատից: 
-Պատասխան-այս մասին տեղեկատվություն գոյություն չունի: 
 
3. Հարց` արդյո՞ք կա անձը, ո՞վ է եղել Աշոտիկի (Աշոտ Փաշինյանի) հետ փաթաթված այդ «խրամատաբջիջում», զոհված անձի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, մահվան օրը, ամիսը, տարեթիվը՝ երբեք չի հրապարակվել: 
-Պատասխան-հայտնի չէ: 
 
4. Հարց` ո՞րտեղ է ամփոփվել այդ ենթադրյալ զոհված անձը: 
-Պատասխան-հայտնի չէ: 
 
5. Հարց` քանի՞ օր է Աշոտիկը (Աշոտ Փաշինյանը) գտնվել առաջնագծում` «խրամատաբջիջում»:
 -Պատասխան-այս մասին չկա ապացույց:
 
Արցախում 44-օրյա պատերազմի ընթացքում Աշոտիկի (Աշոտ Փաշինյանի) գտնվելու վերաբերյալ առկա ապացույցներ են նրա, ոչ առաջնագծում` «խրամատաբջիջում» գտնվելու լուսանկարները»: 
 
 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media