ԱՄՆ պետքարտուղարը կոչ է արել ավարտին հասցնել գերիների փոխանակությունը
05-05-2021 18:33:55 | Հայաստան | Մեկնաբանություն
05-05-2021 18:33:55 | Հայաստան | Մեկնաբանություն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ողջունել է Ադրբեջանի կողմից երեք հայ զինծառայողների վերադարձը Հայաստան։ Թվիթերի իր էջում Բլինկենը գրել է.
«ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանից երեք հայ կալանավորվածների ազատ արձակումը։ Կոչ ենք անում երկու կողմերին ամբողջությամբ և արագորեն ավարտին հասցնել բոլոր գերիների, կալանավորվածների ու աճյունների փոխանակման գործընթացը և հարգել բոլոր կալանավորվածների հանդեպ մարդկային վերաբերմունքի ապահովման հարցում ստանձնած պարտավորությունները», – նշել է Բլինքենը։
Նոյյան տապան
- Մեկնաբանություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից