Այս տանուլ տված պատերազմը մեր մեղքով չէ, հայերս կռվեցինք մինչև վերջ. Ռուզան Ասատրյան



05-05-2021 20:17:59   | Հայաստան  |  Հասարակություն
Այս տանուլ տված պատերազմը մեր մեղքով չէ, հայերս կռվեցինք մինչև վերջ: Ոչ Ավարայրի ճակատարարտում, ոչ այլ ճակատամարտում այսպիսի հերոսականություն չի եղել, մեր տղաները գերմարդկային ձևով են կռվել: Այս մասին «Նոյյան Տապան»-ի «Քննարկում» հաղորդաշարի ժամանակ նշեց «Մայր Հայաստան» միավորման նախաձեռնող խմբի անդամ, գրող - հրապարակախոս Ռուզան Ասատրյանը։
 
«Պատերազմի մասին պայմանավորվածությունը եղել է շատ ավելի վաղուց, ամեն ինչ ծրագրավորված էր, որովհետև մի շարք տերություններ իրենց զենքերն ու զորքերը միավորել էին թուրքական պետության հետ , և Թրամփն էլ լավ գիտեր, որ Թուրքիան հարձակվելու է Հայաստանի վրա»,- ասաց Ասատրյանը: 
 
Գրող – հրապարակախոսը նկատեց` թույլը երբեք չի կարող հասնել իր նպատակներին, եթե նա իր մեջ կամքի ուժ չունի. «Աշխարհը պաշտպանելու է ուժեղին` թուրքին: Պատերազմի ժամանակ, երբ մենք պայքարում էինք ոճրագործների դեմ, այդ ժամանակ մեզ պաշտպանում էին, խոսում էին ահաբեկիչների մասին, որովհետև հույս ունեին որոշ պետություններ, որ մենք հաղթանակ կտանենք, գիտեին, որ հայերս կռվող ժողովուրդ ենք, սակայն եղավ հակառակը, և այսօր ոչ ոք չի խոսում մեր մասին»: 
 
Առավել մանրամասն՝ տեսանյութում 
 
 
 


Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media