Զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

05-05-2021 21:00:40   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Մելքոնյանի մահվան դեպքի առթիվ` քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ինչպես նաև ռադիոակտիվ նյութերի, պայթուցիկ կամ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող այլ սարքերի, առարկաների կամ նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):
 
Քննչական կոմիտեից հայտնում են, որ կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար:
 
Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում՝ ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով երեկ երեկոյան գլխի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Հովիկի Մելքոնյանը:
 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media