Պուտինն ու Էրդողանը քննարկել են Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը
05-05-2021 19:12:06 | Արցախ (ԼՂՀ) | Միջազգային
05-05-2021 19:12:06 | Արցախ (ԼՂՀ) | Միջազգային
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որում անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղի իրավիճակին: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրներին, այդ թվում` կրակի և հակամարտության գոտում բոլոր ռազմական գործողությունների դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական կենտրոնի գործունեության համատեքստում»,- ասված է հաղորդագրությունում:
Նոյյան տապան
- Միջազգային
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից