Լևոն Տեր-Պետրոսյանը որոշել է ավազակապետական հեղափոխություն անել. Նիկոլ Փաշինյան

05-05-2021 19:16:04   | Հայաստան  |  Քաղաքական
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, թե առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը որոշել է անել ավազակապետական հեղափոխություն:
 
Ինչպես արդեն հայտնել էինք, Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր  հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին առաջարկել է ընտրություններին մասնակցել Ազգային համաձայնության դաշինքով: 
 
«Լևոն Տեր-Պետրոսյանն իր ընդդիմադիր քաղաքական գործունեության ընթացքում երկու անգամ փորձել է անել իշխանափոխություն կամ հեղափոխություն, մեկը եղել է 2008թ. ժողովրդավարական հեղափոխությունը, որը չի ստացվել, երկրորդը եղել է բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը, որի ճակատագիրը բոլորս գիտենք: Պարոն Տեր-Պետրոսյանը որոշել է կրկին փորձել և այս անգամ անել ավազակապետական հեղափոխություն»,- ասաց Փաշինյանը՝ հայտարարելով, թե ավազակապետական հեղափոխությունը չի ստացվի:
 
 
 


Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media