Սյունիքի մարզից որեւէ տարածք Սեւ լիճ արգելավարում չի զիջվել. մարզպետարան

05-05-2021 20:30:21   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Իրականությանը չեն համապատասխանում համացանցում տարածված այն տեղեկությունները, թե իբր ադրբեջանցիներն ամբողջությամբ զբաղեցրել են Սև լճի տարածքն ու ներթափանցել են Սյունիքի մարզ: Այս մասին նշված է Սյունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում:
 
Գրառման մեջ, մասնավորապես, նշվում է.
 
«Այսօր համացանցում տարածված տեղեկությունները, թե իբր ադրբեջանցիներն ամբողջությամբ զբաղեցրել են Սեւ լճի տարածքը,  ներթափանցելով նաեւ Սյունիքի մարզի տարածք, չի համապատասխանում իրականությանը։ Հայ-ադրբեջանական սահմանագիծն, ինչպես խորհրդային տարիներին, այժմ էլ անցնում է լճի տարածքով, եւ այս պահին յուրաքանչյուր կողմը վերահսկում է իր հատվածը, Սյունիքի մարզից որեւէ  տարածք Սեւ լիճ արգելավարում չի զիջվել։
 
Այն, որ  այս պահին ադրբեջանական կողմն անգամ դիրքեր չի տեղադրել իր հատվածում, իսկ տարածվող նյութն ապատեղեկատվություն է,  հաստատում է Առաջին բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Ժ․Պողոսյանը, որը վերջին երկու օրերին գտնվել է այդ տարածքում»։
 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media