Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

17-06-2021 16:30:17   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Առաջիկա 5 օրերին Արարատյան դաշտում և նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում, Վայոց Ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
 
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։
 
Հանրապետության տարածքում հունիսի 17-ի ցերեկը, 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան, 5-10մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
 
Երևան քաղաքում հունիսի 17-ի ցերեկը, 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
 
 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media