Նիդերլանդների խորհրդարանի նոր բանաձևը պահանջում է անմիջապես ազատ արձակել գերիներին

17-06-2021 20:55:24   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ունիսի 16-իյն տեղի ունեցած ծավալուն քննարկումների արդյունքում, հունիսի 17-ին կայացած լիագումար նիստում խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ (147 կողմ, 3 դեմ) բանաձև է ընդունել, որով պահանջում է հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց ազատ արձակել։
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բանաձևում, մասնավորապես, ասվում է.
 
«Քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Ռուսաստանի միջնորդությամբ հրադադար է կնքվել, որի մաս է կազմում գերիների, պատանդների և այլ ձերբակալվածների և զոհվածների աճյունների փոխանակումը,
 
քանի որ գերիների հետ վարվելակերպի վերաբերյալ Ժնևյան կոնվենցիան (III) պարտավորեցնում է Հայաստանին և Ադրբեջանին ազատ արձակել նրանց ռազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո,
 
քանի որ այդ երկրները պարտավոր են արժանապատվորեն վերաբերվել գերիներին և պաշտպանել ձերբակալված քաղաքացիական անձանց,
 
արձանագրելով, որ Ադրբեջանը դեռևս չի ազատել բոլոր հայ գերիներին,
 
խորհրդարանը կոչ է անում նախարարին՝ (Եվրոպական) Խորհրդում ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ անմիջապես բոլոր հայ գերիներին և ձերբակալված անձանց հայրենադարձելու համար»։
 
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media