Մարվել է Վայք քաղաքի մարզադպրոցում բռնկված հրդեհը. ՀՀ ԱԻՆ

18-06-2021 09:59:56   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 
Հունիսի 17-ին, ժամը 21։52-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վայք քաղաքի մարզադպրոցի տանիքում հրդեհ է բռնկվել։
 
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Չարենցի փողոցի թիվ 6 հասցեում գտնվող մարզադպրոցի տանիքում:
 
Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են հունիսի 18-ին, ժամը  00:41-ին, մարել՝ 04:11-ին:
 
Այրվել են տանիքային ծածկի փայտյա կառուցատարրերը (մոտ 800 քմ) և արևային կայանը:
 
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է մեկ օժանդակ ջրատար:
 
 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media