Մեկնարկում է տեխնոլոգիական մասնագիտություններով դասընթացների գրանցման գործընթացը
18-06-2021 12:41:53 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
18-06-2021 12:41:53 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» 2021 ծրագրի մեկնարկի մասին:
Հայտարարված մրցույթների արդյունքների ամփոփման արդյունքում ընտրվել են դասընթացների կազմակերպման և անցկացման համար լավագույն ծրագիրը ներկայացրած կրթական հաստատությունները:
Դասընթացներն անցկացվելու են առցանց՝ նշված ուղղություններով․
● «Տվյալագիտություն» (Data Science),
● «JavaScript ծրագրավորման լեզվի I մակարդակ (Beginner),
● «JavaScript ծրագրավորման լեզվի II մակարդակ (Intermediate),
● «SS վաճառքներ» (IT Sales),
● «Պրոդուկտի կառավարման (Product Management) II մակարդակ (Intermediate)»,
● «Նախագծերի կառավարում» (Project management),
● «UI/UX մասնագիտացման II մակարդակ»,
● «C#/․Net ծրագրավորման լեզվի II մակարդակ»,
● «Որակի ապահովման (Quality assurance) II մակարդակի դասընթաց (automation),
● «DevOps մասնագիտացման դասընթաց»,
● «Մեքենայական ուսուցման» (ML) II մակարդակ (Intermediate)
● «Կիբերանվտանգություն» (Cybersecurity),
● «Python ծրագրավորման լեզվի I մակարդակ» (Beginner),
● «Python ծրագրավորման լեզվի II մակարդակ» (Intermediate)
Մասնակիցները կհանձնեն ընդունելության քննություն, որի արդյունքների հիման վրա՝ Երևանում՝ 30-70%, մարզերում և Արցախի Հանրապետությունում՝ 40-80%-ի չափով, պետության կողմից կֆինանսավորվի ուսման վարձը։
Նշված մասնագիտություններով հայտերի ընդունման գործընթացը շուտով կմեկնարկի։ Այն հասանելի կլինի edu.hti.am կայքում:
Նոյյան տապան
- Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից