Այսօր անցկացվել է «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննությունը
18-06-2021 12:55:35 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
18-06-2021 12:55:35 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Հունիսի 18-ին անցկացվել է «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննությունը: Գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ հայտագրվել է 4979 դիմորդ: Նրանցից 3206-ը մարզերում են հայտագրվել, 1773-ը` մայրաքաղաքում:
Թեստային առաջադրանքների ճիշտ պատասխանները ԳԹԿ-ի կայքում և dimord.am էլեկտրոնային պորտալում կհրապարակվեն քննության ավարտից 2 ժամ անց, իսկ քննության գնահատականները՝ քննությունը հանձնելու 5-րդ օրը։
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննությունը կազմակերպվել է 36 քննական կենտրոններում՝ որոնցից 13-ը գործում են Երևանում, իսկ 23-ը՝ մարզերում։
Միասնական հաջորդ քննությունները` «Հայոց պատմություն», «Ֆիզիկա» առարկաներից, կանցկանցվի հունիսի 22-ին:
ՀՀ ԿԳՄՍՆ
Նոյյան տապան
- Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից