Հայկական ռազմաբազա այսպես կոչված «ադրբեջանում». Էրդողանը տվել է դրա հիմքը

18-06-2021 13:39:23   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
Lragir.am. Բայդենի հետ հանդիպումից հետո Թուրքիայի նախագահ Էրդողանը Բաքվի պարագլխի հետ մեկնել է օկուպացված հայկական Վարանդա եւ Շուշի: Երկու հանցագործներն իրենց հանցանքի վայրում ստորագրել են այսպես կոչված Շուշիի հռչակագիրը: Էրդողանն ասել է, որ Թուրքիան ծրագրում է Շուշիում բացել հյուպատոսություն: Բացի այդ, նա ասել է, որ «ադրբեջանում» թուրքական ռազմաբազայի հիմնումը հնարավոր է եւ այն չի սպառնա շրջանի անվտանգությանը: Էրդողանն ասել է նաեւ, որ այդ մասին խոսելու են Պուտինի հետ:
 
Այդ պարագային, այսպես կոչված «ադրբեջանում» թուրքական ռազմաբազայի հիմնումը լիարժեք հիմք է հայկական ռազմաբազայի հիմնման համար, որը կարող է տեղակայվել Ռուսաստանի եւ «ադրբեջանի» սահմանային գոտում, օրինակ՝ Ճորա պահակի, կամ ներկայիս Դերբենտի ուղղությամբ: Հայկական ռազմուժը դարեր շարունակ ներկա է եղել այստեղ եւ պաշտպանել սեփական երկիրը եւ համաշխարհային քաղաքակրթությունը բարբարոսների ոտնձգություններից: Ռազմաբազայի տեղակայումը հնարավոր է նաեւ Աբշերոնում, հայկական բնակավայրերից որեւէ մեկի մոտ:
 
«Ադրբեջանը» կազմավորվել է հայկական հողերի վրա, եւ նույնիսկ «հաղթանակից» հետո, հետեւելով Բաքվի վարչակարգին սպասարկող օֆիցիոզի հիստերիկ հրապարակումներին, այնտեղ գիտակցվում է, որ այդ հողն իրենցը չէ:
 
Հայկական բազայի հիմնմամբ կապահովվի ուժերի հավասարակշռությունը եւ անվտանգությունը շրջանում: Ի վերջո, չնայած «պարտությանը» եւ հայկական «իստեբլիշմենտի» ու մեդիայի վեցամսյա ողբ ու կականին, Հայաստանը կարող է եւ պարտավոր է մասնակցել շրջանի վերաձեւումներին, իր անքակտելի իրավունքների ուժով:
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media