Ընտրությունների երկրորդ փուլից պետք է հնարավորինս խուսափել՝ նկատի ունենալով նոր բևեռացման և անկայունության մարտահրավերները. քաղաքագետ

18-06-2021 16:24:36   | Հայաստան  |  Մեկնաբանություն
Քաղաքագիտության պրոֆեսոր Գարիկ Քեռյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
 
«Քարոզարշավի ավարտին մի քանի մասնագիտական դիտարկումներ:
 
1. թիվ մեկ խնդրի՝ 1988թ. ից ձգվող հակամարտության կարգավորման ուղղությամբ քաղաքական կուսակցությունների և առաջնորդների ռազմավարությունն ու մարտավարությունը մնաց մշուշոտ
 
2. Տարածաշրջանում Հայաստանի փլուզված անվտանգային միջավայրի վերականգնման ուղղությամբ նախատեսնվող քայլերը պտտվեցին միայն ռուսական թեմայի շուրջ, մինչև իսկ ՌԴ կազմի մեջ մտնելու երկիմաստ շեշտադրումներով
 
3. Խուսափեցին  խոսել, կամ էլ ջրեցին հարևան պետությունների՝ Իրանի, Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններից, դրանց հեռանկարներից, սպասվող ակնկալիքներից և վտանգներից
 
4. Քարոզարշավի ընթացքում գերակշռում էր քաղաքական առաջնորդների փոխադարձ վարկաբեկման, սև փիառի բոլոր հնարավոր տեխնոլոգիաները
 
5.  Ստվերում մնացին պատերազմի հետևանքով կոլապսի մեջ հայտնված երկրի քաղաքական և տնտեսական համակարգի առողջացման ծրագրերը, որոնց փոխարինեց մինչանձնային մենամարտը
 
6. Քաղաքական պայքար էր բոլորը բոլորի դեմ: Ապագա խորհրդարանում այս կամ այն ուժին միանալու ու հնարավոր կոալիցիաների մասին հասարակական հարցումները մնացին անպատասխան, որն իհարկե ընտրողների քաղաքական վարքագծի վրա ազդող վճռորոշ գարծոն է, եթե նա չի ընտրելու ՔՊ և Հայաստան դաշինք, ով ում հետ կարող է գործակցել մնաց գուշակությունների հույսին
 
7. Դրական էր քարոզչության ազատության և քաղաքական ազատությունների պահպանման իրողությունը, բացասական էր բռնության և հաշվեհարդարի մասին ակնարկումները
 
8. Բացառիկ և եզակի իրողություն էր անկախության շրջանի ՀՀ չորս ղեկավարների միաժամանակյա մասնակցությունը, թերևս այլ երկրների պատմության մեջ երբեք այդպիսի բան չի եղել
 
9. Եվ ի վերջո հստակ կարելի է կանխատեսել, որ ապագա  իշխանությունը կլինի կոալիցիոն, ընտրությունների երկրորդ փուլից պետք է հնարավորինս խուսափել նկատի ունենալով, նոր բևեռացման և անկայունության մարտահրավերները»:
 
 
 


Նոյյան տապան   -   Մեկնաբանություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media