Հունվար-մայիսին ԵԱՏՄ երկրների շարքում ամենացածր գնաճը Հայաստանում է արձանագրվել՝ 5.5%․ Մանուկյան

18-06-2021 15:13:16   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
Հայկական ժամանակ. Հունվար-մայիսին ԵԱՏՄ տարածքում գնաճի միջին մակարդակը կազմել է 6.1%: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը՝ հավելելով՝ ուշագրավ է, որ ԵԱՏՄ երկրների շարքում ամենացածր գնաճը Հայաստանում է արձանագրվել՝ 5.5%։
 
«Սա մի կողմից հավաստումն է այն իրողության, որ ՀՀ-ում գնաճը հիմնականում պայմանավորված է առանձին ապրանքատեսակների համաշխարհային շուկաներում առկա միտումներով, մյուս կողմից էլ ՀՀ-ում գնաճի համեմատաբար ցածր մակարդակը կարելի է բացատրել հեղափոխությունից հետո մրցակցային միջավայրի աշխուժացմամբ ինչի արդյունքում վերացել են արհեստական մենաշնորհները։
 
Ստորեւ ներկայացված տվյալներով կարող եք տեսնել՝ ԵԱՏՄ երկրներում հունվար-մայիսին արձանագրված գնաճի ցուցանիշների բացվածքը»,- գրել է պատգամավորը։ 
 
 
 
 

Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media