Անտոնիո Գուտերեշը կրկին ընտրվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

18-06-2021 20:51:24   |   |  Ի՞նչ է գրում մամուլը
Անտոնիո Գուտերեշը երկրորդ անգամ անընդմեջ ընտրվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար, հայտնում է Ազատություն ռադիոկայանը
 
72-ամյա գործիչը, ով տասնամյակներ առաջ զբաղեցրել է Պորտուգալիայի վարչապետի պաշտոնը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի միակ թեկնածուն էր, ով ավելի վաղ ստացել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աջակցությունը։
 
Գուտերեշի պաշտոնավարման երկրորդ ժամկետը կսկսվի 2022 թվականի հունվարի 1-ից և կավարտվի 2026 թվականի դեկտեմբերին։
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media