ICF-ի անդամները կխթանեն մասնագիտացված քոուչինգի արվեստն ու գիտությունը Հայաստանում

02-08-2021 12:58:48   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 
Հուլիսի 30-ին տեղի ունեցավ Հայաստանում ICF Chapter հիմնելու քննարկումը, որի ընթացքում ICF ԵՄԱԱ տարածաշրջանի մենեջեր Ալլա Կազաևան հայաստանյան քոուչինգ համայնքին ներքայացրեց ICF Global-ը: Հյուրերի շարքում էին քոուչինգ համայնքը ներկայացնող տարբեր ոլորտների մասնագետներ՝ բիզնես խորհրդատուներ, ղեկավարներ, ՄՌ մասնագետներ, դասավանդողներ, հոգեբաններ և այլն։
 
Մինչ մասնակիցների հարցերին պատասխանելը՝ Ալլա Կազևան խոսեց ICF-ի չորս հիմնական ռազմավարական նպատակների մասին, որոնք են՝ զարգացնել, միացնել, ազդել և առաջնորդել։ 
 
Կազաևան անդրադարձավ նաև “International Prism Award” ծրագրին, որը տարին մեկ անգամ շնորհվում է լավագույն քոուչինգ մշակույթ ներդրած կազմակերպություններին։ Մրցանակը շնորհվել է այնպիսի առաջատար ընկերությունների, ինչպիսիք են International Trade Administration-ը, Ernst and Young-ը, SAP-ը, GlaxoSmithKline-ը և the University of British Columbia-ն։ 
 
Փաստելով վերջին շրջանում Հայաստանում քոուչինգ համայնքի ընդլայնման դրական ցուցանիշների մասին՝ ICF անդամ, Հայաստանում ICF Chapter-ի ստեղծման գործընթացի ղեկավար Նանա Հովհաննիսյանը նշեց.
 
«Քոուչինգը զարգանում է մեծ տեմպերով, և դա վկայում է այն մասին, որ մենք շուտով նշելու ենք ICF Chapter-ի ստեղծումը Հայաստանում։ Նման հեղինակավոր կազմակերպությունների ներկայացումը Հայաստանում ինքնին մեծ արժեք է ինչպես մասնագիտության որակյալ առաջընթացի, այնպես էլ երկրի դիրքավորման և հեղինակության բարձրացման գործում»։ 
 
Քոուչինգի միջազգային ֆեդերացիայի գործունեությունն ուղղված է քոուչինգ մեթոդների միջոցով մասնագիտության առաջխաղացմանը, որն իրականացվում է բարձր էթիկական չափանիշներ սահմանելով, անկախ սերտիֆիկացում տրամադրելով և կառուցելով հավատարմագրված քոուչերի համաշխարհային ցանց։ ICF-ն ակտիվորեն ներկայացնում է քոուչինգի բոլոր ուղղությունները՝ գործադիր, կյանքի տեսլականի ու ինքնազարգացման, կառավարման, հարաբերությունների և կարիերայի։ Ավելի քան 146 երկրներում գործող 40,000-ից ավելի անդամներն աշխատում են ընդհանուր նպատակի շուրջ, այն է՝ քոուչինգի մասին իրազեկման բարձրացումը և նորագույն հետազոտությունների, փորձի հիման վրա մասնագիտության ամբողջականության ու շարունական կրթության պահպանումը։
 
Ավելին coachingfederation.org կայքում
 
 
 
 

Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media