Արցախում հայտնաբերվել է անհայտ հանգամանքներում զորամասը լքած ՊԲ զինծառայողի դին

02-08-2021 14:27:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 
Արմենպրես. Արցախի պաշտպանության բանակը տեղեկացնում է, որ հուլիսի 31-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, որոնողական աշխատանքների արդյունքում, հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրից 2,5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել է անհայտ հանգամանքներում զորամասը լքած ՊԲ զինծառայող 1998թ. ծնված Պարգև Նվերի Մարգարյանի դին:
 
«Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասված է ՊԲ հաղորդագրությունում:
 
 
 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media