Փրկարար ծառայությունը նախատեսում է էթիկայի հանձնաժողով ձևավորել. ՀՀ ԱԻՆ

02-08-2021 15:01:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 
Այսօր՝ օգոստոսի 2-ին, ԱԻՆ ամենամսյա խորհրդակցության սկզբում Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը ներկայացրել է Պետական ռեզերվների գրասենյակի նորանշանակ ղեկավար Հրաչյա Երեմյանին և նախարարի նորանշանակ օգնական, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանին: Անդրանիկ Փիլոյանը երկուսին շնորհավորել է պաշտոնների ստանձնման առիթով՝ համոզմունք հայտնելով, որ նրանք մեծ պատասխանատվությամբ կիրականացնեն իրենց պարտականությունները:
 
Հուլիսին կատարված աշխատանքների վերաբերյալ ամփոփ հաշվետվություններով են հանդես եկել ԱԻՆ գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Արմենուհի Գրիգորյանը, Աղետների ռիսկի կառավարման քաղաքականության մշակման վարչության պետի տեղակալ Արմեն Կարապետյանը, Իրավաբանական վարչության պետ Վարդան Աճեմյանը, «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սոս Մարգարյանը և Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը: Գնդապետ Գասպարյանն, ի թիվս այլ հարցերի, առաջարկել է փրկարար ծառայության էթիկայի հանձնաժողով ստեղծել, նշել է հիմնական գործառույթները և հանձնաժողովի կազմի ձևավորման վերաբերյալ հայտնել իր դիրքորոշումը: Ստորաբաժանումների ղեկավարները չեն առարկել, առաջարկի վերաբերյալ հնչել են դրական կարծիքներ: Որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ՝ հետագա քննարկումների համար:
 
Խորհրդակցության ավարտին տրվել են հանձնարարականներ՝ կատարողական կարգապահության և աշխատանքի արդյունավետության բարձրացման առնչությամբ:
 
 
 
 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media