Սուրեն Պապիկյանը նշանակվել է փոխվարչապետ

02-08-2021 16:15:16   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Սուրեն Պապիկյանին փոխվարչապետ նշանակելու մասին: Հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում:
 
Հիշեցնենք, որ Սուրեն Պապիկյանը 2018թ. մայիսի 11-ին՝ իշխանափախությունից հետո, նշանակվել էր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար: 2018 թվականի դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտից և կառավարության ձևավորումից հետո 2019թ. հունվարի 18-ին վերանշանակվել էր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնում։
 
 
 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media