Գնել Սանոսյանը նշանակվեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար

02-08-2021 19:37:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Գնել Սանոսյանը նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար։ 
 
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Գնել Սանոսյանին նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար»,- նշված է հրամանագրում։
 
Նշենք, որ կառավարության օգոստոսի 2-ի որոշմամբ՝ Սանոսյանն ազատվել էր Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից։
 
 
 
 
 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media