Ունենք գաղափարախոսություն ու աշխարհայացք չունեցող իշխանություն և ընդդիմություն, և երկուսի գոյատևումն էլ ունի իներցիոն բնույթ. քաղաքագետ
03-08-2021 16:18:11 | Հայաստան | Մեկնաբանություն
03-08-2021 16:18:11 | Հայաստան | Մեկնաբանություն
Քաղաքականության հիմքում պետք է լինի գաղափարախոսություն, դա աքսիոմա է: Չկա գաղափարախոսություն, կամ աշխարհայացք, չի կարող լինել արդյունավետ կուսակցություն և որպես հետևանք չի կարող լինել կանխատեսելի ապագայով պետություն, եթե այդ պետությունը վտանգի մեջ չի ու չի գոյատևում իներցիայով՝ արտաքին վտանգների բացակայությամբ պայմանավորված: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ ընդգծելով՝ 2018-ի իշխանափոխության հիմնական պատճառը պետական գաղափարախոսության սնանկություն էր, որի հետևանքը էլ եղավ Արցախի պարտությունը:
«Հիմա այդ պրոցեսը շարունակվում է, մենք ունենք գաղափարախոսություն ու աշխարհայացք չունեցող իշխանություն և ընդդիմություն և երկուսի գոյատևումն էլ ունի իներցիոն բնույթ: Երկուսն էլ իրենց լեգիտիմությունը որոնում են միմյանց մեջ (միմյանց դեմ պայքարի միջոցով փորձում են հիմնավորել իրենց գոյության իմաստը): Դա քաղաքական պայքարի իմիտացիա է, որը բոլորն էլ զգում կամ հասկանում են (ով հասկանում է, ով զգում՝ առանց հասկանալու):
Արդյունքում երկուսն էլ չեն կարող ունենալ կայուն ընտրազանգված, ինչպես նաև պարտնյորներ դրսում, որովհետև անհասկանալի ու անկանխատեսելի են, այսինքն դառնում են ընդամենը կարճատև ժամանակահատվածի համար օգտագործման գործիքներ»,- նշել է նա:
Նոյյան տապան
- Մեկնաբանություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից