ՌԴ-ում Արցախի մշտական ներկայացուցիչը հյուրընկալվել է Արցախի խորհրդարանում

03-08-2021 16:59:00   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն
Օգոստոսի 3-ին  ՌԴ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանն  ԱՀ Նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Մասիս Մայիլյանի ուղեկցությամբ հյուրընկալվել է Արցախի խորհրդարանում: Այս մասին տեղեկանում ենք Արցախի ԱԺ-ից: 
 
Ողջունելով Ալբերտ Անդրյանին՝ Արթուր Թովմասյանը բարձր է գնահատել 90-ականներին ռուս քաղաքական գործիչների հետ ունեցած ակտիվ կապերը և կարևորել դրանց վերականգնումն ու խորացումը:
 
Խորհրդարանի նախագահը  ներկայացրել  է 2020թ  44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի քաղաքական ուժերի գործունեությունը,  անդրադարձել հետպատերազմյան ժամանակածին օրենքների նախագծերի քննարկմանն ու ընդունմանը, աջակցության կյանքի կոչված ծրագրերին:
 
Ալբերտ Անդրյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և  քննարկել հետագա անելիքները:
 
Հանդիպմանը ներկա էր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը:
 
 
 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media