Շտապ օգնության մեքենայի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխվող կինը մահացել է

03-08-2021 18:44:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
2021 թվականի օգոստոսի 01-ին ահազանգ է ստացվել, որ ժամը 02։00-ի սահմաններում, Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 57-րդ կմ հատվածում շտապօգնության մեքենա է կողաշջվել։ Պարզվել է, որ միմյանց են բախվել «MERCEDES BENZ C200» մակնիշի ավտոմեքենան և «JIN BEI» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան, որի մեջ գտնվող, բուժօգնության նպատակով Երևան քաղաք տեղափոխվող 59-ամյա կինը տեղում մահացել է, իսկ նույն ավտոմեքենայում գտնվող հիվանդին ուղեկցող 62-ամյա կինը, ով մահացողի քույրն է, ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևանի Բ/Կ» ՓԲԸ։
 
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով։
 
Կատարվել են քննչական և դատավարական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, տրանսպորտային միջոցների զննություն, համեմատական հետազոտության համար ստացվել են նմուշներ։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, դատաբժշկական փորձաքննություններ, դատաքիմիական փորձաքննություն, մահացող կինը ճանաչվել է տուժող։
 
Նախաքննությունը շարունակվում է։
 
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
 
 
 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media