«uDays» հատուկ առաջարկի շրջանակներում Ucom-ում միայն 2 օր կգործեն զեղչեր բոլոր սմարթֆոնների եւ աքսեսուարների համար

31-08-2021 14:49:37   | Հայաստան  |  Հասարակություն
 
Միայն երկու օր՝ օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 1-ին, «uDays» հատուկ առաջարկի շրջանակներում Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոններում, ինչպես նաև Ucom-ի առցանց խանութում յուրաքանչյուրը կարող է ստանալ մինչև 20% զեղչ սմարթֆոնների և 15%՝ աքսեսուարների ողջ տեսականին գնելու դեպքում: 
 
Այս երկու օրվա ընթացքում, օրինակ, Oneplus Nord N100 4ԳԲ/64ԳԲ սմարթֆոնը կարժենա 74 950 դրամ նախկին 90 000-ի փոխարեն, Xiaomi Redmi Note 9 3ԳԲ/64ԳԲ սմարթֆոնը՝ 82 550 դրամ նախկին 102 900-ի փոխարեն, Xiaomi Redmi 9T 4ԳԲ/128ԳԲ սմարթֆոնը՝ 94 900 դրամ նախկին 103 900-ի փոխարեն, JBL T120 TWS անլար ականջակալները՝ 21 600 դրամ նախկին 24 900-ի փոխարեն և այլն: 
 
«Նոր ուսումնական տարվա սկզբին շատերն են շտապում թարմացնել գաջեթները, որպեսզի ավելի արագագործ սարքավորումով աշխատեն։ uDays-ի շրջանակներում Ucom-ն այնպիսի զեղչեր է տրամադրում, որոնց շնորհիվ նախընտրելի գաջեթը կարելի է ձեռք բերել շուկայում ամենամատչելի գնով»,- ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։ 
 
Հավելենք նաև, որ ապառիկ գնման դեպքում նույնպես կգործեն հատուկ զեղչեր: 36 ամսով ապառիկ ձևակերպելու դեպքում գնորդներն առաջին 12 ամսվա ընթացքում կօգտվեն 0% կանխավճարի, 0% սպասարկման վճարի և 0% տարեկան տոկոսադրույքի հնարավորությունից։
 


Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media