Ռուսաստանում Ան-26 ինքնաթիռ է անհետացել

22-09-2021 15:08:43   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
Lragir.am. Ան -26 ինքնաթիռը, որում եղել է վեց մարդ, անհետացել է ռադարների տեսադաշտից Ռուսաստանի Խաբարովսկի շրջանում: Տեղեկությունը հաստատել են Ռուսաստանի Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարությունից, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
 
«Թռիչքային ստուգումներ և համակարգեր» ընկերությանը պատկանող ինքնաթիռի հետ կապը կորել է տեխնիկական թռիչքի ժամանակ:
 
Օդանավի որոնումներին ներգրավված Մի -8 ուղղաթիռը հաջողության չի հասել վատ տեսանելիության պատճառով: Ըստ ԱԻՆ-ի տարածած հաղորդագրության՝ տարածաշրջան են ուղղարկվել ցամաքային որոնման խմբեր։
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media