Արթուր Ղազինյանը 4-րդ անգամ չընտրվեց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում

22-09-2021 15:27:07   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
Իրավաբան.net.Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Ղազինյանը 4-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։
 
Իշխանության անդամները դեմ քվեարկեցին նրա թեկնածությանը, իսկ ընդդիմությունը լքել էր նիստը։
 
Հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 28-ին։
 
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօրվա՝ սեպտեմբերի 22-ի արտահերթ նիստի օրակարգում հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցն էր։ Հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ «Հայաստան» դաշինքը 4-րդ անգամ առաջադրել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը: Վերջինս հայտարարեց, որ լքում է դահլիճը։ «Դուք լքու՞մ եք մարտի դաշտը, պարոն Ղազինյան, խրամատը․․․ Ես ասեմ՝ պարոն Ղազինյանը մի հայտարարություն արեց․ սա շանտաժի գործիք չի ընդդիմության ձեռքին, ինքը հիմա շանտաժի մեջ մեղադրում է իշխանությանը, բայց սա կոնսենսուսի գործիք պետք է լիներ ըստ Դոնթի բանաձևի։ Անընդհատ նույն թեկնածուի հետ, որի հետ չպարզաբանված հարցեր են ծնվում, թեկնածուն դուռը շրխկացնելով դուրս է գալիս որպես ի՞նչ»,-ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
 
 
 
 
 
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media