Էրդողանը ՄԱԿ-ում խոսել է ղարաբաղյան թեմայից

22-09-2021 16:10:24   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Ermenihaber.am-ը գրում է. «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը,  ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանում չի շրջանցել արցախյան թեման: Նա մասնավորապես կրկնել է Ադրբեջանի՝ այսպես կոչված իր տարածքներն «ազատագրելու» մասին թուրքական հայտնի թեզերը:
 
«Ադրբեջանն օգտագործել է ինքնապաշտպանության իր իրավունքը իր տարածքների օկուպացիային վերջ դնելու համար՝ կյանքի կոչելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, որոնք տարիներ շարունակ չեն իրականացվել»,- նշել է Էրդողանը։
 
Վերջինս նաև հայտարարել է, որ այդ իրադարձությունը հնարավորությունների պատուհան է բացել տարածաշրջանում կայուն ​​խաղաղությունը վերականգնելու համար ու որ Թուրքիան մտադիր է աջակցել կողմերի յուրաքանչյուր դրական քայլին»:
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media