Թուրքիան գազային նոր պայմանագրեր է քննարկում պաշտոնական Մոսկվայի և Բաքվի հետ

22-09-2021 17:17:00   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը
Թուրքիան  Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի հետ նոր գազային պայմանագրեր է քննարկում:
 
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝  Gastech համաժողովի շրջանակներում լրագրողներին ասել է Թուրքիայի  էներգետիկայի փոխնախարար Ալփարսլան Բայրաքթարը:
 
Թուրք փոխնախարարը նշել է, որ կանխատեսումների համաձայն՝ 2021 թվականին Թուրքիայում բնական գազի սպառումը կգերազանցի 60 միլիարդ խորանարդ մետրը:
 
«Վերջին մի քանի տարիների ընթացքում էլեկտրաէներգիայի սպառումը մեծացել է, քանի որ վերականգնվող էներգիայի աղբյուրները սկսել են զգալի դեր խաղալ, և արդյունքում գազի սպառումը փոքր -ինչ նվազել է: Այս տարի մենք տեսնում ենք, որ գազի սպառումն աճում է: Գազի բարձր գները ազդում են էներգառեսուրսների մատակարարումների վրա: Անցյալ տարի մենք կարողացանք ավելի շատ LNG (15 միլիարդ խորանարդ մետր) ստանալ, քանի որ մրցունակ գներ կային, այս տարի, իսկապես, դժվար կլինի: Բայց մենք նոր պայմանագրերի և ծավալների վերաբերյալ բանակցություններ ենք վարում մեր ներկայիս մատակարարների հետ, ինչպիսիք են Ադրբեջանը և Ռուսաստան: Բանակցությունները լավ են ընթանում»,- նշել է նա:
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media