Աստղաձորում կառուցվում է 5 մեգավատտ հզորության արեւային ֆոտովոլտային կայան

22-09-2021 21:18:39   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքի վարչական տարածքում կառուցվում է 5 մեգավատտ հզորության արեւային ֆոտովոլտային կայան։ Ինչպես  «Արմենպրես»-ին   տեղեկացրեց Աստղաձոր   համայնքի ղեկավար Ռոբերտ Խաչատրյանը, կայանի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2020 թվականին եւ կավարտվեն 2022 թվականի ընթացքում։ Կայանի կառուցման հայտ են ներկայացրել երեք ընկերություն՝ «Բարի արեւ», «Ա-Ս էներջի»,   «Պրոմսան» ընկերությունները։
 
«2021 թվականի սեպտեմբերի 22-ի դրությամբ երկու ընկերություններին պատկանող կայաններում շինարարական աշխատանքներն ավարտված են մոտ ութսուն տոկոսով, իսկ մեկ ընկերության կայանում՝ 20 տոկոսով։ Հաջորդ տարվա ընթացքում երեք կայաններն էլ պատրաստ կլինեն շահագործման։ Շինարարության ընթացքում մեր համայնքում բացվել է ժամանակավոր աշխատատեղ, իսկ կայանի շահագործումից հետո կբացվի 30 հիմնական աշխատատեղ։ Հուսով ենք, որ առաջիկայում Աստղաձորում կավելանան արեւային ֆոտովոլտային կայանների հզորությունները, կայանների կառուցման հայտեր կներկայացնեն նոր ընկերություններ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք նոր կայանների կառուցման համար ունենք համապատասխան տարածքներ»,-ներկայացրեց Ռոբերտ Խաչատրյանը։
 
 
 
 
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media