Չումակովի կենտրոնի ղեկավարը պատմել Է «ԿոՎիՎակ»-ի արտադրության արդիականացման մասին

23-09-2021 11:33:34   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Չումակովի կենտրոնն արդիականացրել Է արտադրությունը. դա թույլ կտա արտադրական կարողությունն ավելացնել 2-2,5 անգամ, «ԿոՎիՎակ» պատվաստանյութը կդառնա հասանելի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Մ.Պ.Չումակովի անվան Հետազոտությունների եւ իմունոբիոլոգիական պատրաստուկների մշակման դաշնային գիտական կենտրոնի գլխավոր տնօրեն Այդար Իշմուխամետովը: Նա նշել Է, որ ընդամենը քաղաքացիական շրջանառության համար թողարկվել Է 1,5 միլիոն չափաբաժին եւ պլանավորվում Է մինչեւ տարեվերջ լրացուցիչ թողարկել 2,5 միլիոն չափաբաժին:
 
«Արտադրության արդիականացումն իրականացվել Է հաջողությամբ եւ ավարտվել ավելի վաղ պլանավորված ժամկետներում: Մենք արդեն սկսել ենք պատվաստանյութի արտադրությունը նոր սարքավորմամբ: Նոր սարքավորումը թույլ կտա Կենտրոնին՝ իր հզորություններն ավելացնել 2-2,5 անգամ:
 
Ուստի մենք կարծում ենք, որ մոտ ժամանակներս «ԿոՎիՎակ»-ն անհամեմատ ավելի հասանելի կդառնա Ռուսաստանի բոլոր քաղաքացիների համար»,-Իշմուխամետովի խոսքը մեջբերում Է կրթության եւ գիտության նախարարության մամուլի ծառայությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
 
 
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media