Խաբարովսկում կործանված Ան-26 օդանավի անձնակազմի բոլոր անդամները զոհվել են
23-09-2021 13:55:33 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
23-09-2021 13:55:33 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ. Ռուսաստանի Դաշնության Խաբարովսկի երկրամասում կործանված Ան-26 օդանավում գտնված բոլոր 6 մարդիկ զոհվել են: Նրանք բոլորը անձնակազմի անդամներ էին: Այս մասին հայտնում են ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայությունից:
Նշվում է, որ ինքնաթիռի կործանման վայրում՝ անտառային տարածքում հայտնաբերվել են զոհերի մասունքները, ողջ մնացածներ չկան:
Միաժամանակ, որոնողական աշխատանքները շարունակվում են՝ բոլոր մասունքներն ու ինքնաթիռի սև արկղերը գտնելու համար: Տեղում աշխատում են քննչական ու փրկարարական խմբերը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Խաբարովսկի երկրամասի «Սպարտակ» լեռնադահուկային բազայի տարածքում հայտնաբերվել են երեկ ռադարներից անհետացած Ան-26 ինքնաթիռի բեկորները:
Ընդհանուր առմամբ, որոնողական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 70 փրկարար և 20 միավոր տեխնիկա:
An-26-ը անհետացել էր ռադարներից երեկ, Խաբարովսկից 38 կիլոմետր հեռավորության վրա, Բոլշեխեխցիրսկու արգելոցի տարածքում: Օդանավի հետ կապը հանկարծակի ընդհատվել էր:
Նոյյան տապան
- Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից