Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին

23-09-2021 17:30:48   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 
Սեպտեմբերի 23-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունեց   Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
 
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ից,ողջունելով դեսպանին՝ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ Պերմ քաղաքի Պետական ազգային հետազոտական համալսարանի հրաձգության դեպքին՝ ցավակցություն հայտնելով   զոհերի ընտանիքներին եւ առողջություն մաղթելով վիրավորներին:
 
Խոսելով երկու երկրների հարաբերությունների բարձր մակարդակից՝ խորհրդարանի ղեկավարը կարեւորեց հայ-ռուսական միջխորհրդարանական կապերի շարունակական զարգացումը:
 
ՌԴ դեսպանը շնորհակալություն հայտնեց ընդունելության եւ ցավակցական խոսքի համար: Նա բարձր գնահատեց  տարածաշրջանային եւ միջազգային մակարդակներում հայ-ռուսական գործընկերային հարաբերությունները: Սերգեյ Կոպիրկինը  խորհրդարանական դիվանագիտության ձեռքբերում   համարեց տարիներ շարունակ միջխորհրդարանական խմբերի արդյունավետ աշխատանքը: Դիվանագետը հատուկ շեշտեց բազմաբեւեռ գործակցության կամուրջների շարունակական զարգացման կարեւորությունը:
 
Կողմերը քննարկեցին նաեւ առաջիկայում ՀՀ ԱԺ նախագահի՝ Ռուսաստանի Դաշնություն կատարելիք պաշտոնական այցին առնչվող օրակարգային հարցեր:
 
 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media