ՀՀ Նկարիչների Միությունում տեղի կունենա «1080 ԺԱՄ» խորագրով ֆոտոպատմության ցուցադրություն` նկարահանված 44-օրյա պատերազմի ընթացքում

24-09-2021 13:57:36   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Սեպտեմբերի 27-29-ը ՀՀ Նկարիչների Միությունում տեղի կունենա «1080 ԺԱՄ» խորագրով ֆոտոպատմության ցուցադրություն` նկարահանված 44-օրյա պատերազմի ընթացքում։ Այն արտացոլում է ճակատում անցկացրած ամեն մի օրը, մարտնչողների առօրյան, կենցաղը, ապրեցնելու ակնթարթները, կռվի խաղաղ կողմը:
 
Ֆոտոպատմության հեղինակն է 44-օրյա պատերազմի մասնակից Միքայել Նազարենկոն, ով հենց իր պաշտպանական դիրքերից ամեն օր մեկ ակնթարթ անմահացնելով ստեղծել է «1080 ԺԱՄ»֊ը։
 
Եռօրյա ցուցահանդեսի շրջանակներում առաջին անգամ կցուցադրվի «1080 ԺԱՄ» խորագրով փաստավավերագրական ֆիլմը, որի կադրերի գերակշիռ մասը նկարահանվել է պատերազմի ընթացքում՝ առաջնագծում։ Ֆիլմը նաև ներառում է հետպատերազմական շրջանում նկարահանված հարցազրույցներ պատերազմի մասնակիցների հետ:
 
Ֆիլմը չի պարունակում դաժան, ոչ մարդասիրական կադրեր՝ պահպանելով ֆիլմին ներկայացվող պահանջները:
 
Նախագիծն իրականցվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձր հովանու ներքո:
 
Նախագծի աջակիցներն են «Ֆորմիկա Արտ» կազմակերպությունը, «Հայաստանի ազգային կինոկենտրոն»-ը, «ՀՌՀ Ուսանողական խորհրդ»-ը և
«Oprint»-ը:
 
Նախագիծը կազմակերպում է «Ալամեզոն» ընկերությունը «Նկարիչների Միության» հետ համատեղ:
 
✔️Մեկնարկը՝ Սեպտեմբերի 27, ժամը 19:00-ին
✔️Ավարտը՝ Սեպտեմբերի 29, ժամը 16:00-ին
✔️Հանդիպման վայրը՝ Նկարիչների Միություն՝ առաջին հարկի ցուցասրահ (ք․Երևան,Աբովյան 16)
✔️Հեռ. (096) 772 446 // (093) 494 034 // (010) 564 853
 
ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է
 
Նվիրվում է Արցախյան պատերազմի մասնակից բոլոր քաջ հայորդիներին...
 
 
 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media